|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Կիևում Հունաստանի դեսպանատունը փակվել է դիվանագիտական առաքելության կողմից իբր հնարավոր հրթիռային հարվածների մասին ստացված հաղորդագրությունների ֆոնին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Այժմ տեղեկություն է ստացվել, որ հունական դեսպանատունն այսօր կփակվի։ Զգուշանում են հրթիռային հարվածներից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Կիևում Հունաստանի դեսպանատունը սոցիալական ցանցերի իր էջերում հաղորդագրություն է հրապարակել, որ այն «անվտանգության նկատառումներից ելնելով այսօր փակ կմնա հանրության համար»:
«Խնդրում ենք խուսափել ուղևորություններից և մնալ անվտանգ վայրերում», - ասվում է դեսպանատան Facebook-յան հրապարակման մեջ: