|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ»-ի շտաբի շենքը։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բեյրութի Հարեթ Հրեյք շրջանի վարչակազմի ներկայացուցիչը, նախնական տվյալներով, զոհվել են «Հըզբոլլահ»-ի երկու հրամանատարներ։
Նշվում է, որ իսրայելական կողմի հրթիռներն ընկել են նաև Բահմանի հիվանդանոցի մոտակայքում, այն «Հըզբոլլահ»-ի շտաբից 100 մետր հեռավորության վրա է գտնվում։ Բեյրութի հարավային արվարձանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով փլվել են տներ, վնասվել ավտոմեքենաներ։