կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 12:05
Հասարակություն

Մեր համար խոսացած ա. «արտոնյալներ»` Ծաղկաձորում

Մեր համար խոսացած ա. «արտոնյալներ»` Ծաղկաձորում

Հայտնի է, որ մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ, որոնց ներկա է լինում նաև երկրի առաջին դեմքը, կազմակերպիչներն աշխատում են անվտանգությունը բարձր մակարդակով ապահովել: Բացառություն չէր նաև երեկ` Ծաղկաձորում տեղի ունեցած Համահայկական առաջին ձմեռային խաղերի բացման արարողությունը:

 

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հսկողություն էին իրականացնում ողջ քաղաքում: ՃՈ մեքենաները փակել էին Կեչառիս եկեղեցու հարակից տարածքից մինչև ճոպանուղի ընկած տարածքը, որտեղ տեղի էր ունենում բուն միջոցառումը, և վարորդներին հորդորում էին մեքենաները կայանել ներքևում ու ոտքով բարձրանալ վերև: Իսկ ճոպանուղու մոտ տեղադրվել էին մետաղորսիչ սարքեր, և անցորդներին ոտքից գլուխ ստուգում էին, անգամ խուզարկում էին կանանց պայուսակները:

 

Սակայն այս հանգամանքի վրա չէ, որ ցանկանում ենք շեշտը դնել: Բանն այն է, որ որոշ պաշտոնյաների զավակներ` իրենց ամեն ինչ կարելի է սկզբունքով ամեն կերպ փորձում էին մեքենաներով բարձրանալ միջոցառման վայր, իսկ ոստիկանների այն դիտարկմանը, թե կապ չունի ում մեքենան է, իրենց հրահանգված է ոչ մի մեքենա չթողնել, «արտոնյալները» պատասխանում էին այսպես. «Մեր համար խոսացած ա, մեզ կարելի ա»:

 

Մինչ ոմանք զանգերի միջոցով փորձում էին ապացուցել իրենց ասածը, «գոլդ» համարանիշերով մի մեքենա փորձեց առանց թույլտվության բարձրանալ վերև, սակայն արդյունքում բախվեց կայանված մեկ այլ` «գոլդ» համարանիշերով մեքենայի: Ճիշտ է, բախումն այնքան էլ ուժգին չէր, սակայն ԱՊՊԱ-ի անհրաժեշտություն առաջացավ: Մինչ ապահովագրողները կհասնեին դեպքի վայր, միջոցառումն արդեն ավարտվել էր, և որպեսզի նախագահը վերադարձի ճանապարհին չտեսներ այդ ամենը, մեքենաները տեղափոխեցին այլ վայր:

 

Yerkir.am-ը ֆիքսել է այն մեքենաները, որոնց վարորդները ոստիկաններին փորձում էին ապացուցել, որ իրենք արտոնյալ են: