կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 11:31
Մշակույթ

Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյանը` Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին

Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյանը` Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին

Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից կառավարության շենքի առջև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը, մշակութային գործիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հաջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։

Բողոքի ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը  կարճ հանդիպում է ունեցել վարչապետի հետ:

Իսկ լրագրողների հետ զրույցում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը, ասաց. «Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, սա հստակ պետք է լինի» ։

Նա ընդգծեց՝ հարգում է Օրբելյանի վաստակը, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել։

Դիտարկմանը, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ երկքաղաքացիություն ունի, բայց զբաղեցնում է պետական պաշտոն, փոխվարչապետն արձագանքեց. «Այստեղ, կարծում եմ, օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետև նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ, փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, և տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է»։