Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Իջեւանի համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում:
Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում:
Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով:
1991 թ.-ից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում:
Վազաշենից ստացված տեղեկատվությամբ`գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994 թ.-ի հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ:
Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում»: