կարևոր
757 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-14 12:20
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել, սա՛ է իրականությունը․ Արթուր Խաչատրյան

«Ո՞նց եղավ, որ ձեր կերտած «իրական Հայաստանում» խաղամոլությունն աճում է»,- Աժ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով դահլիճում ներկա Նիկոլ Փաշինյանին ու իշխող ուժին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այդուհետ հակադարձելով իշխանության թեզին, թե ապագայում ուզում են Հայաստանը դարձնել պրոդուկտիվ երկիր, պատգամավորը նշեց․ «Լավ,  6,5 տարի է իշխանության եք, դառնայիք, ո՞վ էր ձեզ խանգարել»։
 

Թվարկելով տնտեսական ոլորտում առկա խնդիրները, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ձեր կառավարությունը Հայաստանը գցել է անիծյալ շրջանի մեջ»։

«Դուք ինչքան ուզում եք Եվրոպայի դուռը ծեծեք, օգուտ չկա․ Եվրոպան կարմիր գիծը գծել ասում ա՝ ՍԵՊԱՆ ա, հլը մի հատ եկեք հասեք ՍԵՊԱ-ին, նոր հետոյի մասին մտածեք»,-  ասաց  Արթուր Խաչատրյանը։ Այդուհետ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, պատգամավորը  հիշեցրեց․ «Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել, սա՛ է իրականությունը»։