կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 21:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երասխ-Օրդուբադը միակ ճանապարհը չէ՝ Իրանով Հայաստանի միջով դեպի Վրաստանը քննարկվե՞լ է․ Արթուր Խաչատրյան

Երասխ-Հորադիզ ճանապարհի մասին է խոսվում, ասվում է, որ տարածաշրջանային լուծում կստանա և դա խաղաղության դարաշրջան կբերի, ես կարծում եմ, որ խաղաղության դարաշրջան կլինի, երբ լուծվի Արցախի հարցը՝ Արցախի անկախությունը ճանաչվի, և Արցախը Հայաստանի հետ հստակ ցամաքային ճանապարհ ունենա՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ասվեց, որ Երասխ-Օրդուբադը միակ ճանապարհն է, իրականում՝ ոչ, դեռևս 2007 թ-ին Հայաստանի և Իրանի միջև կնքվեց համաձայնություն, որը չիրականացվեց տարբեր պատճառներով, հիմնականը ռուս-վրացական պատերազմն էր, որը հնարավորություն էր տալիս միջանցք ունենալ Իրանով, Հայաստանի միջով, հետո դեպի Վրաստան, և եթե այդ ճանապարհը կառուցվեր, իրոք տարածաշրջանային ինտեգրացիա կլիներ։ Այս մի տարբերակը, որը ոչնչով ավելի վատ չէ և շատ ավելի լավն է, քան այն տարբերակը, որն առաջարկվում է, որ հայկական ապրանքները Երասխով գնան հասնեն Դերբենդ ամբողջ Ադրբեջանի հարավով, դիտարկվո՞ւմ է արդյոք այդ տարբերակը բանակցությունների մեջ»,-Փաշինյանին հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մենք չենք խոսում Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհի մասին, մենք խոսում ենք երկաթուղու մասին։

«Եվ դա ամենաօպտիմալ երթուղին է, ենթադրաբար նաև Ադրբեջանի համար, որովհետև մեզ համար ապահովում է երկաթուղային կապ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արթուր Խաչատրյանը նաև ասաց, որ, քանի որ հայտարարվեց, որ հայկական զինված ուժերը զիջել են դիրքերը Կովսականում և Սանասարում ոչ բանավոր, ապա ինքը կդիմի կառավարությանը՝ խնդրելով, որ ներկայացնեն այդ փաստաթղթի պատճեն։

Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ Արցախի տարածքների դիմաց քննարկվել է կարգավիճակի հարցը։

Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ բանակցային գործընթացում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների մասնակցությունը բանակցային գործընթացին, ի սկզբանե եղել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների՝ հանրաքվեին պոտենցիալ մասնակցելու չափաբաժնի խնդիրը և երբեք չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Ղարաբաղում։

Մանրամասն՝ տեսանյութում․