Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է․ Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների բջջային հեռախոսները: Մեր տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները հարայ-հրոցով մտել են բանտախցեր, ջարդել-թափել ամեն ինչ` փնտրել հեռախոսներ եւ առգրավել: Հատկապես տպավորիչ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեյդը։ Եթե նախկինում նման «շմոնները» հեղինակություններին ու «զոն նայողներին» չէին վերաբերում, այս անգամ նրանց էլ չեն շրջանցել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին․ «ՔԿՀ-ների բոլոր խցերում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ։ Արտոնյալներ չկան, հայտնաբերված արգելված իրերն առգրավվում են»։ Կոնկրետ հոկտեմբերին նման առգրավում եղե՞լ է։ Պատասխանեցին՝ «ոչ միայն»։ ՔԿԾ մամուլի պատասխանատուին հարցրինք` իսկ ի՞նչ է լինում, եթե արգելված իր են հայտնաբերում։ «Եթե առաջին անգամ է հայտնաբերվում, ապա կարգապահական տույժի են ենթարկվում, իսկ եթե 6 ամսվա ընթացքում երկրորդ անգամ են հայտնաբերում, ապա պատժախուց են տանում»։