կարևոր
448 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-01 16:23
Հասարակություն

Գալու է բոլորիդ պատասխանատվության ժամանակը․ սա խայտառակություն է ՄԻՊ-ի կողմից․ Դանիելյան

«Եթե թափանցիկ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուրեմն պետք է ինքը շահագրգռված լինի, որ ԶԼՄ-ները ներկա լինեն։ Մեր հասարակությունը պիտի տեղյակ լինի՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում, ինչ են ասում»,-ՄԻՊ գրասենյակի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այն բանից հետո, երբ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ եթե քննարկելու հարց կա, ակցիայի մասնակիցները կարող են ներս մտնել՝ քննարկելու, բայց առանց լրատվամիջոցների ներկայության։

«Մենք այսօր մեկ անգամ ևս ականատես եղանք, որ ՄԻՊ-ը մատնված է անգործության կամ վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետև դա իր հետ կբերի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի զայրույթին։ Իրենք ի վիճակի չեն մարդու իրավունքները պաշտպանել»,-նշեց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «մենք այլևս այստեղ անելու բան չունենք»։

Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ-ի մոտ քաղաքացիները ակցիա էին իրականացնում՝ անօրինական ձերբակալությունների հետ կապված։