կարևոր
12463 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-16 13:32
Տարածաշրջան

Մեկ ամսից նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմփիչմենթի միջոցով. Վրաստանի վարչապետ

Մեկ ամսից նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմփիչմենթի միջոցով. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտալուտ հրաժարականի մասին՝ իմփիչմենթի միջոցով: Նախագահը ներկայում ակտիվորեն բանակցում է ընդդիմության հետ՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո  «տեխնիկական կառավարություն» ստեղծելու համար, գրում է vz.ru-ն:

«Մեկ ամսից մենք նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմփիչմենթի միջոցով։ Մնացածն էական չէ»,- ասել է վարչապետը:

Ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ ընդդեմ նախագահի՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի պատճառով. իշխանությունը պնդում է, որ չհամաձայնեցված այցեր կատարելը երկրի հիմնական օրենքի խախտում է։

Զուրաբիշվիլիին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու վերջին փորձն անհաջող էր. դրա համար անհրաժեշտ է 150 մանդատից 100-ը, մինչդեռ «Վրացական երազանք»-ն ուներ 84-ը։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին կստանա ձայների առնվազն 60 տոկոսը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ։ Իսկ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Զուրաբիշվիլին կարող է իմփիչմենթի ենթարկել։