|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն: Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ: