կարևոր
1075 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 14:48
Աշխարհ

ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները

ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները

Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ իր ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ ТАСС-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Այս տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք քննարկում էինք ԵՄ անդամ երկրների հետ, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, թե ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները և մենք որոշեցինք, որ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ», - ասել է Գերչինսկին։

Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ո՛չ իր կողմից է շփում եղել Վրաստանի իշխանությունների, ո՛չ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ։

ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները սկսեցին զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին այս երկրի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարել է, որ ամռանը նախատեսված «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգվել են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ Պենտագոնը որոշումը հիմնավորել է նրանով, որ Վրաստանի իշխանությունները հայտարարել են Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի փորձերի մասին բացել երկրորդ ճակատը՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Ամերիկյան կողմը պնդում է, որ նման հայտարարությունները կեղծ են։ Նույն պատճառով ԵՄ-ն սառեցրել է 30 մլն եվրո, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։