|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Վրաստանի խորհրդարանը դադարեցնում է իր աշխատանքները մինչև մայիսի 22-ը։ Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։
Ըստ լրագրողների՝ այս որոշումը կայացրել է խորհրդարանական մեծամասնությունը, չնայած ըննդիմադիր կուսակցությունների բողոքարկումների։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հայտարարել էին, որ կառավարության վրա անհրաժեշտ է պատգամավորների վերահսկողությունը ՝ ծախսված միջոցների վերահսկման համար։ Այդ հայտարարությունը պաշտպանել էին նաև անկախ պատգամավորները։
Հաղորդվում է, որ խորհրդարանը մինչև արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 22-ին, չի հավաքվի՝ եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չստեղծվի։
Վրաստանում նույնպես մայիսի 5-ից թեթևացվում է ԱԴ ռեժիմը։ Որոշ ոլորտների աշխատանքները կթույլատրվեն։