Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը։ Այս մասին ավիաընկերութունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ երեկոյան այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում հակամարտությունն առավել սրվեց՝ Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։
Նշենք, որ մինչ այս պահը «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում «ժամանումներ» բաժնում Qatar Airways-ի Դոհա-Երևան չվերթի կարգավիճակը չեղարկված չէ։ Ըստ կայքի՝ չվերթը Երևան կժամանի կեսգիշերն անց՝ 00։50։ Ենթադրվում է՝ իրավիճակի կարգավորման դեպքում չվերթը կարող է և իրականացվել։
Միաժամանակ կոմիտեից հայտնում են, որ հակամարտության սրման ֆոնին ավիաչվերթերի զանգվածային չեղարկումներ և դրանց մասին հայտարարություններ չկան։
«Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի դեպի Թել Ավիվ թռիչքը, Armenian Airways-ի դեպի Թեհրան նախատեսված թռիչքը ևս իրականացվելու է»,- հայտնել են քաղավիացիայից։