|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա: Այս մասին տեղեկացնում է «Qatar Airways»-ը: Ավիաընկերությունն արդեն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:
«Զվարթնոց» օդանավակայանն օրեր առաջ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
«Qatar Airways» ընկերությունը նաև Վաշինգտոնից Երևան չվերթեր է իրականացնում: «Business Insider»-ը տեղեկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգտոնից Երևան թռիչքն է: