|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ակադեմիկոս Յուրի Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ից։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա նույն վայրում' սեպտեմբերի 28-ի ժամը 12:30-ից։
Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։
Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը։