կարևոր
1105 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-19 18:05
Աշխարհ

Ադրբեջան, Պակիստան եւ Թուրքիա. քաղաքականությունից՝ դեպի տնտեսություն եւ տարանցում

Ադրբեջան, Պակիստան եւ Թուրքիա. քաղաքականությունից՝ դեպի տնտեսություն եւ տարանցում

Հուլիսի 11-ին եւ 12-ին Ալիեւը պետական այցով եղել է Պակիստանում՝ նպատակ ունենալով ամրապնդել երկկողմ կապերը հարավասիական այդ խոշոր երկրի հետ: Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել էր Ալիեւի հանդիպումը Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շեհբազ Շարիֆի եւ Էրդողանի հետ, որը, ըստ Բաքվի, կարեւոր հանգրվան էր խորհրդարանական եւ նախարարական մակարդակներից մինչեւ բարձրագույն պետական ղեկավարություն եռակողմ համագործակցությունն առաջ մղելու գործում: Ալիեւի այցը Իսլամաբադ եւ Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովը վկայում են եռակողմ առեւտրային տարանցիկ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ ռազմական ներուժի եւ պաշտպանական արտադրության առավել ինտեգրման նրանց ձգտման մասին:

Հիշեցնենք՝ Պակիստանը համագործակցում է վերջերս Բաքվի հետ «ռազմավարական» հռչակագիր ստորագրած Չինաստնի հետ եւ մրցակցում է Երեւանին ուշադրության նշաններ ցույց տվող Նյու Դելիի հետ՝ չբացառելով ռազմատեխնիկական համագործակցության առանձին ասպեկտներ: Երեք երկրները հետեւողականորեն աջակցում են միմյանց կարեւորագույն հարցերում.Իսլամաբադն ու Անկարան ակտիվորեն նպաստել են Ղարաբաղում Բաքվի ռազմական ջանքերի հաջողությանը եւ աջակցում են հարձակողական դիրքորոշմանը Հայաստանի հետ բանակցությունների հարցում: Ավելի վաղ Ալիեւը շնորհակալություն էր հայտնել Պակիստանին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու համար՝ Ադրբեջանի կողմից տարածքների «օկուպացիայի» պատճառովԻրենց հերթին՝ թուրք գործընկերներն աջակցում են Իսլամաբադին Հնդկաստանի հետ Ջամուի եւ Քաշմիրի հարցում, ինչն ակնհայտ դրսեւորվեց նաեւ Պակիստան կատարած այցի ընթացքում Նյու Դելիի դեմ ալիեւյան հարձակման ժամանակ։ Մեկ տարի առաջ Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն այցելեց «Արեւմտյան Ադրբեջանի համայնք»՝ լիովին աջակցելով նրա բոլոր նախաձեռնություններին։ Վերջապես, Բաքուն եւ Իսլամաբադը հանդես են գալիս Անկարայի կողմից Կիպրոսի, Էգեյան ծովի եւ Արեւելյան Միջերկրական ծովի շուրջ նրա վեճերում՝ շեշտը դնելով նաեւ ընտրողաբար ընկալվող միջազգային իրավունքի վրա  Telegram: Contact @Politnavigator    Карабахская эйфория и новая эра между Азербайджаном и Пакистаном — EADaily — Азербайджан. Новости. Новости Азербайджана. Азербайджан новости. Азербайджан новости сегодня. Новости 17 июля 2024. Посол Пакистана проинформирован о депортациях, осуществленных против азербайджанцев - АЗЕРТАДЖ (azertag.az)։

Միեւնույն ժամանակ, Բաքվի հարաբերությունները Իսլամաբադի եւ Անկարայի հետ անհավասար են զարգանում։ Եթե ադրբեջանա-թուրքական հարաբերություններն ակտիվորեն առաջ են ընթանում գրեթե բոլոր ուղղություններով, ապա Պակիստանի դեպքում մինչեւ վերջերս գործը սահմանափակվում էր քաղաքական հռչակագրերով։ Թեեւ Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 13,28 մլն դոլարից, սկայն Պակիստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 13,28 մլն դոլար 2020 թ-ին եւ 28,1 միլիոն դոլար, 2022 թ-ին ավելի քան 100 միլիոն դոլար։ 2023 թ-ին կողմերը ընդհանուր կարծիք են հայտնել՝ տվյալ ցուցանիշը չի համապատասխանում իրենց երկկողմ կապերի առկա ներուժին Azerbaijan, Pakistan gear up for trade, business breakthrough - Caliber.Az review։ Երկկողմ առեւտրի նկատելի աճը բացատրվում է երկու երկրների միջեւ կնքված վերջին էներգետիկ համաձայնագրերով: Այսպես, 2023 թ-ի հունիսին Շարիֆի Բաքու կատարած այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որը թույլ է տալիս Ադրբեջանի պետկան նավթային ընկերությանը (SOCAR) մեկ տարվա ընթացքում իր կողմից երրորդ երկրներից ստացվող հեղուկացված բնական գազը մատակարարել Pakistan LNG (PLL) էներգետիկ ընկերությանը նվազեցված սակագներով։ Այս համաձայնագիրը Իսլամաբադին թույլ է տալիս ամսական գնել հեղուկացված գազի մեկ խմբաքանակ՝ առանց տուգանքների մատաարարումները չեղարկելու հնարավորությամբ: Այս համաձայնագրի շրջանակներում առաջին բեռը Պակիստանը ստացել է 2023ի դեկտեմբերին։ Անցած տարվա հունվարին տեղական ԶԼՄ-ները, հղում անելով կառավարական աղբյուրին, հայտնել էին, որ SOCAR-ն ի վիճակի է 2024 թ-ին Պակիստանին մատակարարել մոտ 700 000 տոննա հեղուկացված գազ։ Գործարքն իրականացվում է ադրբեջանական էներգետիկ մոնոպոլիստի կողմից՝ համագործակցելով այլ երկրների իր գործընկերների հետ (օրինակ՝ Royal Dutch Shell), քանի որ Ադրբեջանն ինքը հեղուկացված գազ չի արտադրում Azerbaijan details SOCAR's first LNG shipment to Pakistan in 2024 (Exclusive) (trend.az) Pakistan secures second LNG cargo from Azerbaijan (xalqqazeti.az)։ Ալիեւի պետական այցն Իսլամաբադ ուղղված էր այդ դինամիկան զարգացնելուն եւ երկկողմ հարաբերույոթւններում նոր գլուխ սկսելուն: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 15 համաձայնագիր՝ ուղղությունների լայն շրջանակի վերաբերյալ։ Երկու երկրների կառավարությունները քննարկում են տարբեր նախաձեռնություններ, որոնցից մի քանիսն արդեն իրականացվում են եւ ակնկալվում է, որ էլ ավելի կամրապնդեն տնտեսական կապերը: Մասնավորապես, իրականացվում է տնտեսական համագործակցության խթանման խոշոր նախաձեռնություն. Իսլամաբադում ստորագրված փաստաթղթերի թվում են տարանցիկ առեւտրի եւ արտոնյալ առեւտրի մասին համաձայնագրերը: Ավելի վաղ Բաքուն մինչեւ 2027 թ-ի դեկտեմբերի 31-ը մաքսատուրքերից ազատել էր Պակիստանյան բրնձի ներմուծումը՝ համաձայն Ադրբեջանի նախարարների կաբինետի 2022ի նոյեմբերի 22-ի որոշման։ Շարիֆը երախտագիտություն է հայտնել Ալիեւին նման պայմանների համար: Բացի այդ, երկու երկրները նախատեսում են ստեղծել համատեղ ներդրումային պորտֆել՝ 2 մլրդ դոլար գնահատված արժեքով․ համատեղ բիզնես նախագծերի ֆինանսավորման համար: Շարիֆի խոսքով՝ այդ նախագծերի վերաբերյալ համաձայնագրերը պատրաստ կլինեն ստորագրման մինչեւ նոյեմբեր՝ 2024 թ-ին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին (COP29) մասնակցելու նպատակով Բաքու կատարած իր այցի ժամանակ:

Ալիեւի՝ Իսլամաբադ կատարած այցի եւ նախորդ եռակողմ գագաթնժողովի ընթացքում քննարկումների առանցքային կետը Պակիստանի մասնակցությունն էր Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկ միջանցքների զարգացմանը եւ օգտագործմանը, այդ թվում՝ Իսլամաբադի մասնակցությունը «միջին միջանցք» նախագծին: Հունիսին Պակիստանից մուլտիմոդալ բեռների առաջին քարավանը, անցնելով Աֆղանստանով, Ուզբեկստանով, Ղազախստանով եւ Կասպից ծովով, հասավ Ալյաթ նավահանգիստ։ Պակիստանը նաեւ հետաքրքրություն է հայտնել միանալու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, որը նախատեսված է Հարավային Ասիան Ռուսաստանի հետ Իրանի եւ Ադրբեջանի տարածքների միջոցով միացնելու համար: Հունիսին Մոսկվայում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին հաստատել էր այդ հետաքրքրությունը՝ պատմելով, որ «Պակիստանյան ցիտրուսային մրգերի առաջին խմբաքանակը Դաղստան է հասցվել Իրանի եւ Ադրբեջանի միջոցով։ Այս նոր երթուղին հնարավորություններ է բացում առեւտրի ծավալների ավելացման համար»։ Ambassador: Pakistan ready to join North-South International Transport Corridor | Report.az First-ever multimodal cargo delivered from Pakistan to Azerbaijan | Report.az

Ավանդաբար Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի եռակողմ համագործակցության կարեւոր ուղղություն է համարվում ռազմական համագործակցությունը։ Հուլիսի սկզբին Աստանայում կայցած գագաթնաժողովի ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կանոնավոր ռազմական մարզումների կարեւորությունը, ինչպես, օրինակ, 2021 թ-ին անցկացված «երեք եղբայր» զորավարժությունները, որոնք մոդել են համարվել ապագա համագործակցության համար։ Այս զորավարժությունները ոչ միայն բարձրացրեցին մարտունակությունը, այլեւ նպաստեցին երեք երկրների զինված ուժերի միջեւ ավելի մեծ փոխըմբռնմանը եւ օպերատիվ համատեղելիությանը: Անուշադրության չի մատնված նաեւ համատեղ պաշտպանական արտադրության ներուժը, որն արտացոլում է անցումը սպառազինությունների արտադրության մեջ ինքնաբավության եւ փոխադարձ աջակցության: Իսլամաբադում Ալիեւը պաշտպանության նախարար Հասանովի ուղեկցությամբ դիտել է Նուր Խանի ռազմաօդային բազայի օդատիեզերական գիտության եւ տեխնոլոգիաների ազգային պարկում անցկացվող ռազմական ցուցահանդեսը՝ լուսանկարվելով Պակիստանյան JF-17 կործանիչների զննման ժամանակ: Այս տարվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին JF-17C Block-III կործանիչների, այդ թվում՝ ինքնաթիռների, վարժեցնող սարքերի և զինամթերքի ձեռքբերման մասին 1,6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի կնքման մասին: Pakistan signs largest ever fighter jet sale deal with Azerbaijan (azernews.az) Հնարավոր է, որ խոսքը Պակիստանի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական արտահանման պայմանագրի մասին էու թեեւ պայմանագիրը պաշտոնապես չի հաստտվել, սակայն Ալիեւի այցը ռազմական ցուցահանդես կարելի է մեկնաբանել որպես այդ ինքնաթիռների նկատմամբ պահպանվող հետաքրքրության վկայություն:

Բաքվում կարծում են՝ Ադրբեջան – Պակիստան – Թուրքիա եռանկյունում հարաբերությունների ամրապնդումը հակակշիռ է Հարավային Կովկասում Իրանի, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ աճող կապերինԱլիեւի այցը Իսլամաբադ եւ դրան նախորդած Աստանայի եռակողմ գագաթնաժողովը ոչ միայն ամրապնդեցին քաղաքական դաշինքները, այլեւ ճանապարհ հարթեցին առեւտրի, տարանցման ոլորտում համագործակցության եւ ավելի լայն ռազմական գործընկերության էական աճի համար:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի