|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Դուք՝ որպես ՀՀ վարչապետ, պարտավոր էիք ռիսկերը գնահատել, պարտավոր էիք ստեղծված իրավիճակում ճիշտ վերլուծություն անել, հնարավորությունները գնահատել և ինչքան էլ ցավոտ լիներ, հարցերին պատասխանել։ Դուք սովորական քաղաքացի չէիք, դուք ՀՀ վարչապետն էիք՝ և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո։ Այս հարցերի պատասխանները դուք պիտի տաք մեր ժողովրդին։ Պարզ հարց եմ տալիս՝ բարձր լեգիտիմություն ունենալով՝ ինչո՞ւ ժողովրդի հետ չեք խոսել։ Եկել հասել է պատերազմի, և ըստ օդում կախված տվյալների, պատերազմի ամենաթեժ պահին դուք Շահումյան եք պահանջել։ Դուք պիտի գնահատեիք՝ մենք ինչքան ռեսուրս ունեինք, ինչքան զինտեխնիկա ունեինք, ինչո՞ւ եք գցում նախկինների վրա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Փաշինյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։