Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը՝ համաշխարհային տարանցման խաչմերուկ. չորս ամսում Իրանի տարածքով 7․6 մլն տոննա ապրանքի տարանցում։ Այս մասին հայտնում է իրանցի քաղաքական վերլուծաբան, «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Փույա Հոսեյնին։
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարը հայտարարել է.-Իրանի տարածքով արտասահմանյան տարանցումը վերջին չորս ամսում աճել է 58,5 տոկոսով և հասել յոթ միլիոն 622 հազար տոննայի։
Իրանն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական գերազանց դիրք ապրանքների փոխադրման և գլոբալ տարանցման առումով, այնպես, որ որոշ լրատվամիջոցներում այն բնութագրվում է որպես համաշխարհային տարանցման խաչմերուկ։ Տարանցման հարցում անվտանգությունը, կարճ երթուղին և ձեռնտու լինելը Իրանի յուրահատկություններից են։
Parstoday-ի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը» նշելով, որ վերջին չորս ամսում Իրանի տարածքով արտասահմանյան տարանցումն աճել է 58,5 տոկոսով՝ հասնելով յոթ միլիոն 622 հազար տոննայի, ասել է,- «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արևմտյան Ատրպատական նահանգում գտնվող Փիրանշահրի մաքսային ծառայության իրականացրած տարանցման ծավալն աճել է 661 տոկոսով, և այստեղ ամենաշատը աճն է գրանցվել Իրանի մյուս տարանցիկ մաքսատների համեմատ»։
Ռիզվանիֆարը հավելել է.-«Իրանի Փիրանշահրի մաքսակետից հետո արտասահմանյան տարանցման ամենամեծ աճը գրանցվել է Սարխաս, Փարվիզխան և Բաշմաղ մաքսակետերում, որտեղ այս ժամանակահատվածում տարանցման ծավալները աճել են համապատասխանաբար 286, 197 և 111 տոկոսով:
Իրանի մաքսային ծառայության ղեկավարը նշելով, որ վերջին չորս ամսում արտասահմանյան տարանցման ամենամեծ ծավալն իրականացվել է Փարվիզխան մաքսակետով, նշել է․ -«Այս ընթացքում Իրանի Քերմանշահ նահանգի Փարվիզխան մաքսակետով տարանցվել է 2 մլն 166 հազար տոննա ապրանք, իսկ հաջորդ հորիզոնականներում են գտնվում՝ Շահիդ Ռաջայի, Բաշմաղ, Բազարգան և Փիրանշահր մաքսակետերը»։։
Նույն համատեքստում վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրեն Սեյեդ Միյադ Սալեհին Իրան-Չինաստան բեռնատար կոնտեյներային գնացքի գործարկման արարողության ժամանակ հայտարարեց, որ Իրանը հանդես է գալիս որպես արագ և անվտանգ դարպաս՝ չինական ապրանքները եվրոպական երկրներ տեղափոխելու համար։
Նշենք, որ կիրակի օրը հանդիսավոր արարողությամբ գործարկվել է Իրան-Չինաստան կոնտեյներային գնացքը։ Այս արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի երկաթուղային չոր նավահանգստում (Ապրինի լոգիստիկ կենտրոն) և շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին փուլը։