կարևոր
496 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-19 16:47
Աշխարհ

Իսրայելին սպառնում է պետականության ապամոնտաժում

Իսրայելին սպառնում է պետականության ապամոնտաժում

Ըստ իսրայելական լրատվամիջոցների հաղորդման՝ Իսրայելում պաշտոնանկ է արվել բրիգադի գեներալ ռազմական հետախուզության բաժնի 8200 ստորաբաժանման հրամանատար Յոսի Սարիելը։ В Израиле отправлен в отставку командир подразделения 8200 отдела военной разведки бригадного генерала Йоси Сариэль, сообщили израильские СМИ.Այդ ստորաբաժանումը ամենամեծն է Իսրայելի ռազմական հետախուզության վարչությունում, այն իրականացնում է տեղեկատվության հավաքման, տվյալների վերլուծության եւ մշակման եւ իրավասու մարմիններին տեղեկատվության փոխանցման հիմնական խնդիրը: Այս ստորաբաժանումը հաճախ մասնակցում է մարտական գործողություններին եւ գործում է մարտական գործողությունների գոտիներից: Իսրայելում պաշտոնանկություններ են տեղի ունեցել նաեւ ոստիկանությունում, որտեղ մեկ ամսվա ընթացքում աշխաանքից ազատվել են երեք պաշտոնյաներ՝ քննչական ստորաբաժանման հրամանատարը, Հյուսիսային բրիգադի հրամանատարը եւ Արեւմտյան ափի բրիգադի հրամանատարը: Jerusalem Post – ը գրում է՝ Սարիելը պաշտոնաթողությունը հիմնավորել է նրանով, որ «պատասխանատվություն է ստանձնել 2023ի հոկտեմբերի 7-ին հետախուզության ձախողումների համր»։ «Իմ հրամանատարության տակ գտնվող հետախուզական ստորաբաժանումը չի կարողացել կատարել իր առաքելությունը: Ես հավերժ կրելու եմ պատերազմի ցավը։ Հիմա ես ուզում եմ պատասխանատվություն ստանձնել եւ դադարեցնել իմ առաքելությունը»:

Հաղորդվում է՝ Շարմելը նման որոշում է կայացրել նախաքննության նյութերի ի հայտ գալուց հետո: Դա նշանակում է Իսրայելի կողմից հետախուզության աշխատանքում խափանումների, օպերատիվ մանեւրելու կորստի հրապարակային ճանաչում, ինչը, իսրայելցի փորձագետների գնահատմամբ, «լուրջ հարված է հասցրել երկրի անվտանգության համակարգին»: Իրավիճակը մեկնաբանել է Ստանիսլավ Տարասովը։

«Հիշեցնեմ՝ ավելի վաղ «անձնական պատճառներով» հրաժարական էր տվել նաեւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Թամիր Յադայը։ Ընդ որում՝ այդ պաշտոննկությունները տեղի են ունենում Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի շարունակվող պատերազմի ֆոնին։ Նույն պատճառով հրաժարական է տվել ռազմական հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Աարոն Խալիվան», - նշել է Տարասովը։

Իսրայելական Walla պորտալը, մեկնաբանելով իրավիճակը, իսրայելական հատուկ ծառայությունների ձախողումներում էքզիստենցիալ պատերազմի նշաններ է տեսնում «ոչ այնքան արտաքին ճակատում, որքան ներքին ճակատում՝ պետության ապամոնտաժման համար իրական սպառնալիքների երեւան գալը»: Ավելին, ըստ կայքի, «կոշտ ճգնաժամը տեղի է ունենում իշխանական բուրգի ամենավերեւում»։ Փորձագետ Բեն Կասպիտն այս կապակցությամբ գրում է․ «Իսրայելում բախտի քմահաճույքին է նետված նաեւ ֆինանսների նախարար Բեթսալել Սմոտրիչի կողմից ապամոնտաժված տնտեսությունը»։ Մինչդեռ, Financial Times – ը գրում է․ «Նեթանյահուն ապրում է իր քաղաքական կարիերայի ամենամեծ դեպրեսիաներից մեկը: Այն ժամանակ, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Գազայում իսրայելցի վեց գերիների զոհվելուց հետո, Նեթանյահուի, ԱՄՆ նախագահ Բայդենի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի պատրաստած գործարքը, որոնք մի քանի օր փորձում էին համոզել բոլոր կողմերին, ձախողվեց», - նշել է քաղաքագետը։

Նեթանյահուի վերջին հայտարարությունը, որը, պնդում են, ստիպված է եղել համաձայնել երկու ծայրահեղ աջ կոալիցիոն գործընկեր նախարարների քաղաքականությանը, որպեսզի չկորցնի վարչապետի պաշտոնը, ազդարարում է. «ոչ ոք չի կարող ավելի վճռական լինել պատանդներին ազատելու հարցում, քան ես, բայց ոչ ոք չի կարող քարոզել ինձ։ Ես չեմ ենթարկվի ճնշմանը»։ Նեթանյահուն շարունակում է պնդել, որ իսրայելցի զինվորականները տեղակայվեն Գազայի Ֆիլադելֆիայի միջանցքի երկայնքով Եգիպտոսի հետ սահմանին, չնայած միջազգային միջնորդները եւ Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարները նախազգուշացրել են, որ դա կխանգարի Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու համաձայնագրին։ Սակայն Իսրայելի հատուկ ծառայություններում փլուզման նշանները Նեթանյահուի համար, Մերձավոր Արեւելքում Sky News-ի թղթակից Ալիստեր Բանկալի դիտարկմամբ, «աննախադեպ փոթորիկ է նրա քաղաքական կենսագրության մեջ»: Նա հասկանում է՝ «Իսրայելը երբեք իրեն շատ բան չի ների»։

«Բայց առայժմ Նեթանյահուի համար պատերազմը քաղաքական գոյատեւման միակ միջոցն է», - եզրափակել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի