Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեզբոլլաի առաջնորդը, որը հանդիսանում է նաեւ Լիբանանի Շիա շարժման առաջնորդը սպառնացել է Իսրայելին վիճելի դարձած ծովային գազի սեփականության վերաբերյալ, տեղեկացնում է CNN-ը:
«Նրանք, ովքեր Լիբանանի տարածքի վրա ձեռք բարձրացնեն, կզրկվել գազից եւ իրենց երկիրը փոխադարձ կվնասվի», ասել է Սեյյեդ Հասսան Նասրալլան Լիբանանի եւ Իսրայելի միջեւ տեղի ունեցած պատերազմի ավարտի 5-ամյա տարելիցի ժամանակ:
Օֆշորային գազի շուրջ վեճը խորացել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հուլիսի 12-ին հաստատել է երկրի նոր քարտեզը՝ նոր ծովեզրով եւ պատրաստվում է ներկայացնել ՄԱԿ-ի հաստատմանը:
Անցյալ տարի Իսրայելը հայտարարել է, որ հայտնաբերել է մեծածավալ գազի պահոցներ Միջերկրական ծովի իր հատվածում, իսկ Լիբանանը պնդում է, որ դրանք գտնվում են իր տարածքում:
Համաձայն Իսրայելի հարտարարությունների, հայտնաբերված գազի ճաշարների ծավալը կազմում է 25 տրիլիոն խորանարդ մետր:
Լիբանանի Էներգետիկայի նախարար Գիբրան Բասսիլը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում զիջել իր տարածքները եւ մեղադրել Իսրայելին իր ջրային, օդային եւ տարածքային սահմանը, իսկ այսօր արդեն գազի իրավունքները խախտելու մեջ: