|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը Վերին Լարսի անցակետում աշխատանքի ժամերը ժամանակավորապես կսահմանափակվեն։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունից։
Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 06:00-ից մինչև 09:00-ն ճանապարհների վերանորոգման պատճառով բոլոր տեսակի տրանսպորտի անցումները փակ կլինեն:
«Միջազգային մայրուղու վրա հրատապ վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում, ինչի պատճառով աշխատանքների ընթացքում մեքենաների տեղաշարժը կդադարեցվի»,- նշված է հայտարարության մեջ։