|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թեև Չինաստանում շարունակվում են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր արձանագրվել, սակայն այսօր ՉԺՀ առողջապահության ազգային հանձնաժողովը զեկույց է հրապարակել, ըստ որի` համաճարակի մոնիթորինգի սկզբից ի վեր առաջին անգամ` վերջին օրվա ընթացքում մահ չի եղել. տեղեկացնում է Yerkir.am-ը` The Guardian-ին հղումով:
Զեկույցի համաձայն` երկրում արձանագրվել է COVID-19-ով վարակման 32 դեպք, բոլորն էլ բերված են այլ երկրներից: Հայտնաբերվել է նաև առանց ախտանշանների 30 վարակակիր:
Վարակի` առանց ախտանշանների տարածումը վերջերս է սկսել անհանգստացնել չինական կառավարությանը, և նրանք նույնպես ընդգրկվում են վարակվածների ցուցակում: Վարակաբան Չժան Վենխունի խոսքով` նրանք դառնում են վարակի փոխանցման 18-31 տոկոս դեպքերի պատճառը:
Չինաստանում հունվարից արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 81740 դեպք, մահացել է 3331 մարդ: