Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այո, այս իրավիճակը մտահոգիչ է, բայց չի կարելի ասել՝ միջազգային իրավունքը զրո է, ոչինչ չարժե. Դա կախված է նրանից, թե մենք ինչպես ենք դրանից օգտվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի հայաթափմամբ չի փաստվում, որ միջազգային իրավունքը պարտվեց ուժի իրավունքին:
«Լավագույն օրինակներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, որ ուժով չէ: Հայաստանը 1990-ականներին պատերազմը հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել, որոնք անհրաժեշտ էին այդ հաղթանակը պահպանելու համար:
Այժմ էլ Ադրբեջանը պարտավոր է հասկանալ ու հարգել միջազգային իրավունքը: Մինչեւ Արդարադատության միջազգային դատարանը վճիռը Ադրբեջանը մասնակցություն է ունենում լսումներին: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավունքներն ունի եւ ես այսօր առաջարկեցի իմ օգնությունը ԼՂ առաջնորդներին եւ մենք պետք է քննարկենք, թե ոնց ենք պլանավորելու արցախցիների վերադարձը եւ ինչպես է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչության իրավունքները:
Դրա համար աշխատանքային պլան է պետք արցախիցների կողմից մշակված: Իրավունքը կա, եւ մենք համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններում ենք այն կիրառելու հարցում:
Ես միշտ նշում եմ, որ Նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, ամեն ինչ տեսել էր, եւ երբ իրեն հարցրեցինք, թե ինչ անեն, նա պատասխանեց. «Երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք եւ երբեք մի հանձնվեք»: Հայերը շատ լավ գիտեն, թե ինչ է տոկունությունը, դիմակյունությունը: Այս պահին միջազգային իրավունքը ձեր կողմից է»,- ընդգծեց Օկամպոն: