|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ԱԺ-ում այսօր ներկայացվեց «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող վիճակի վերաբերյալ համապարփակ վերլուծության մասին» զեկույցը, որն իրականացվել է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աջակցությամ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատվերով։ Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ , մինչև հավաքական վերադարձի իրավունքի իրացնելը, կարևոր է Արցախի մեր հայրենակիցների համար հնարավորինս լավագույն պայմաններով ապահովելը։
Ի դեպ, միջոցառմանը ներկա էին միջազգային փորձագետ Մորտեն Կյերումը, ՄԱԶԾ ՆՀԺԽ 2․0 ազգային փորձագետ Արտակ Ասատրյանը , Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցը ներկայացրեց ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Ասատրյանը։
Հիմնական բանախոսների խոսքից առանձնացված կարևոր հատվածները ներկայացնում ենք տեսանյութով։