|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վարդենիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում աշակերտների և ֆիզկուլտուրայի ուսուցչի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով մայիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանին` 1, իսկ Արկադի Պողոսյանին և Աբրահամ Շահինյանին` 6 ամսվա ազատազրկման են դատապարտել: Ըստ նրանց առաջադրված մեղադրանքի՝ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, կոպիտ խախտել են հասարակական կարգը:
Միջադեպի կապակցությամբ դպրոցի մոտ այսօր դպրոցականներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել` բողոքելով դատարանի կողմից ընդունված որոշման դեմ, որով կոպտորեն խախտվում են երեխաների իրավունքները:


