Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն, բառի բուն իմաստով, տժժացել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։
Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչեւ աշուն։ Շաբաթ օրվա հավաքը բավականին տարբերվել է նախորդներից։ Սովորաբար, նախորդ նման միջոցառումները Փաշինյանն օգտագործել է թիմակիցների գործունեությունը գնահատելու, առաջիկա անելիքների հետ կապված ինստրուկտաժ անելու համար, իսկ այս անգամ նման զրույց չի եղել։
Մեր աղբյուրն ասաց, որ խնջույքի ֆորմատը դրան չէր տրամադրում: Այս անգամ, ի տարբերություն նախորդ հավաքների, կառավարության, օրենսդիր մարմնի ՔՊ-ականներից բացի ներկա են եղել նաեւ ՔՊ-ական համայնքապետերը:
«Շունը տիրոջը չէր ճանաչում», բացի այդ՝ ուտուշ-խմուշն էլ ավանդական ֆորմատով չի եղել, որ խոսեն-քննարկեն, այլ ֆուրշեթ է եղել, որի դեպքում կոլեկտիվ զրույցն անհնարին է։ Ամենասկզբում Նիկոլ Փաշինյանն իր հյուրերի համար էքսկուրսիա է անցկացրել առանձնատանը՝ բաղնիք-զուգարանը, խորովածանոցը եւ այլ հատվածներ է ցույց տվել: Կատակել է, թե զգացեք ձեզ՝ ինչպես ձեր տանը:
Հետո անցել են կերուխումին, անգամ կենացներ չեն ասվել, որ ներկաները գուշակեին իրենց գլխին գալիքը: Միջոցառմանը դիջեյ է հրավիրված եղել, ՔՊ-ականները պարել, տժժացել են: Փաշինյանը նաեւ նավով կրուիզի է տարել կուսակիցներին` երեք անգամից բոլոր ՔՊ-ականները պտտվել են Սեւանում։ Փաշինյանը փորձել է թիմակիցներին ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու առիթներ չկան»: