Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի ոստիկանությունը վերջերս բռնագրավել է Cala du Vople առանձնատունը, որը գտնվում է հայտնի Պորտո-Չերվո հանգստավայրում եւ պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին:
«Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ առանձնատան դարպասներին պաշտոնական թուղթ է ամրացված, ըստ որի` կառուցապատման օրենքները խախտելու համար շինությունը բռնագրավված է, նշված է նաեւ գործի համարը:
Ներկայումս դատախազությունը հետաքննում է, թե շինության ներսում կատարված աշխատանքները որքանով են համապատասխանում տեղական եւ ազգային օրենսդրությանը: Մասնավորապես` խոսքը այդ տարածքի ներսում մի քանի շինության բարձրության մասին է:
Աբրամովիչն այս առանձնատունը գնել է տեղացի մի բժշկից: Ծովափին կառուցված այդ հրաշագեղ կառույցը դեռեւս միայն գլխացավանքների աղբյուր է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ համար: