Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության քննարկումներն ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ներկայացում» որակեց: ՀԱԿ պատգամավորը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է կառուցել ՊՆ-ի մոտ գտնվող իր շքեղ առանձնատունը, եւ հիշեցրեց, որ այդ հարցն ուղղել էր դեռ անցած տարի: Պատգամավորը նշեց, որ, իր տեղեկություններով, տպավորիչ, մեծ ծաղկեփնջերով զարդարված տունն արդեն իսկ բնակեցված է: «Ես, իհարկե, երջանկություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին, բայց մի փոքր էլ ավելի երջանկություն եմ մաղթում ՀՀ-ի քաղաքացիներին: Ի վերջո, մենք խոսում են կոռուպցիայի եւ չարաշահումների մասին, բայց կարո՞ղ եք ասել, թե ինչ միջոցներով եք կառուցել Ձեր շքեղ առանձնատունը»,- հարցրեց Փաշինյանը:
ՎՊ նախագահն ասաց, որ շատ լավ հասկանում է հարցի ենթատեքստը, նման հարց իրեն տվել է նաեւ լրագրողներից մեկը եւ ստացել այն անձնավորության անունը, ով արել է բոլոր ներդրումները: «Ես ձեզ ասեմ, որ 10 օր անց սկսվելու է երկրորդ առանձնատան շինարարությունն այդ անձնավորության համար»,- հայտարարեց Զաքարյանը:
Իր հերթին, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հարցը ենթատեքստ չունի, շատ հստակ հարց է` տունն իրե՞ն է պատկանում, թե՞ ոչ, ապրո՞ւմ են այնտեղ, թե՞ ոչ, ի՞նչ միջոցներով է այն կառուցվել: Զաքարյանը հաստատեց, որ այդ տանն ապրում են: