Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
GG, Yandex, Utaxi և այլ էլեկտրոնային հարթակներից ստացված պատվերներով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար վարորդ արդեն գրանցվել է հարկային մարմնում. վերջին տվյալով՝ տրամադրվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային կտրոն՝ 192 մլն դրամ արժեքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար Լուսինե Այվազյանը՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 1–ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ից տաքսի ծառայությունների ոլորտում գործում են նոր կարգավորումներ: Տաքսի ծառայության ոլորտում գործունեություն իրականացնողները տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ:
Էլեկտրոնային հարթակների միջոցով գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված քաղաքացիները հաշվառվում են հարկային մարմնում՝ հարթակի միջոցով պարզեցված ընթացակարգով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու: