|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 80.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ` 19.3 մլն դրամ, «Գրիար» ՍՊԸ` 8.4 մլն դրամ, «Ռոյալ Պարադիզ» ՍՊԸ` 11.4 մլն դրամ, «Գայսաթ» ՍՊԸ` 4.5 մլն դրամ և այլն:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3961 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ):