Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ սոցիալական կայքերում ինֆորմացիա էր տարածվել, ըստ որի` ԵՊՀ ուսանողների, դասադուլ անող ակտիվիստների նկատմամբ կարմիր բերետավորները կոպտություն են ցուցաբերել:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում հերքեց ինֆորմացիան` նշելով, որ ուղղակի մի պահ ԵՊՀ ուսանողներն ու դասադուլավորներն իրար չեն հասկացել եւ վեճ է ծագել, որն անմիջապես հարթվել է ոստիկանների կողմից:
Գրիգորյանը նշեց, որ ճիշտ չէ ամեն առավոտ կանգնել ԵՊՀ բակում եւ բարձրախոսով դասադուլի կոչ անել, քանի որ եթե ակտիվիստներն իրենց սահմանադրական իրավունքն են պաշտպանում, ուսանողներն էլ կրթություն ստանալու սահմանադրական իրավունք ունեն:
«Եվ հետո` արդեն երեք օր է, ինչ դասադուլ են անում: Եթե որեւէ մեկն ուզենար նրանց միանար, արդեն միացած կլիներ: Ակտիվիստներն արդեն խանգարում են դասապրոցեսը»,-ասաց Գրիգորյանը: