կարևոր
5278 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-19 18:05
Աշխարհ

Սաակաշվիլիի նոր բազմաքայլությունը

Սաակաշվիլիի նոր բազմաքայլությունը

 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն իր երկրում բանտային պատիժ է կրում մի շարք մեղադրանքներով, որոշել է կրկին հիշեցնել իր մասին: Նրան հաջողվել է բանտից նամակ ուղարկել ամերիկյան The Wall Street Journal պարբերականին, որում նա իրեն կոչել է «Պուտինի բանտարկյալ» եւ առաջարկել ընդգրկել արեւմտյան ցուցակում՝ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ բանտարկյալների հաջորդ փոխանակմն դեպքում:

«Օգոստոսի 1-ին բանտարկյալների փոխանակումը վերակենդանացրեց իմ հույսերը՝ կգա մի օր ազատությունը ճաշակելու իմ հերթը», - գրում է նախկին նախագահը։ «Ես ապրում եմ հույսով, քանի որ առանց դրա ոչինչ չունեմ»: Նա նաեւ Արեւմուտքի հետ «մեծ գործարքի» արդյունքում փոխանակված մի շարք ռուս ընդդիմադիրներին անվանել է ընկերներ: Ինչ-որ տարօրինակ իրավիճակ է, չէ՞ որ Սահակաշվիլին դատապարտված է վրացական իշխանությունների կողմից եւ անազատության մեջ է գտնվում Վրաստանում, այլ ոչ թե Ռուսաստանում։ Ո՞րն է Վրաստանի նախկին նախագահի այս հնարքը»» Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Սկզբի համար հիշեցնենք՝ Սաակաշվիլին, որն այժմ Ուկրաինյի, այլ ոչ թե Վրաստանի քաղաքացիություն ունի, Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում է գտնվում 2023ի մայիսից։ Նա ձերբակալվել էր 2021ի հոկտեմբերին Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ նրան մեղադրում էին մի քանի քրեական գործերով։ Դրանցից երկուսով, նախքան Վրաստան վերադառնալը, նա հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ինքը՝ Սահակաշվիլին, պնդում է, որ իր դեմ հարուցված գործերը «գրեթե Պուտինի հրահանգով են սարքվել», - նշել է Տարասովը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տարօրինակ կերպով նախկին նախագահին հաջողվում է բանտից իր ուղերձներն ուղարկել Արեւմուտք։ Այսպիսով, նա նամակ է ուղարկել Կիեւ՝ Վլադիմիր Զելենսկուն, որում նա իրեն անվանել է Պուտինի «անձնական բանտարկայլ», իսկ նրա ձերբակալությունն անօրինական է եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Այնուհետեւ ուղերձ եղավ լոնդոնյան Times թերթին, որում նա հավաստիացրեց, որ իբր, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Պուտինին Կրեմլում 2004ին, նա «նրան հասկացրել է, որ մտադիր է գրավել Ուկրաինան», եւ որ «իր մասին Պուտինին մատնել է Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը»։

Բայց գլխավորը, ըստ Տարասովի, այն էր, որ Սահակաշվիլին մեղադրեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը Մոսկվայի ուղեծիր վերադառնալու մեջ, թեեւ, ըստ Times-ի, «նա նման պնդման համար որեւէ ապացույց չներկայացրեց»:

«Եվ ահա այժմ The Wall Street Journal-ի միջոցով կոչ է արվում իրեն ներառել Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ բանտարկյալների հնարավոր հաջորդ փոխանակման ցուցակում։ Սա գիտակցված քաղաքական եւ ինչ-որ տեղ նույնիսկ թատերական քայլ է։ Սահակաշվիլին դիմում է ոչ թե Զելենսկուն՝ հասկանալով, որ նա չունի միջազգային ազդեցություն եւ հեղինակություն։ Նա հասկանում է՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանկան ընտրությունների նախօրեին իր անձի նկատմամբ քաղաքական հետաքրքրություն բարձրացնել կարելի է Ռուսաստանի առաջնորդի հեղինակության «շահագործման» միջոցով»։ Եթե տեսական մակարդակով պատկերացնենք, որ Մոսկվան կհամաձայնի նման գործարքի, ապա Սաակաշվիլին փաստարկ կունենա՝ մեղադրելու «Վրացական երազանքի» կառավարությանը Մոսկվայի եւ Կրեմլի համար գաղտնի աշխատելու մեջ»,- պարզաբանեց քաղաքագետը։ Տարասովը կարծում է՝ ճիշտ էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երբ ասում էր․ «այնտեղ, որտեղ Սահակաշվիլին է, այնտեղ կրկես է» : Բայց բանն անգամ դրանում րէ։

«Սահակաշվիլիի ստեղծած վրացական գլխավոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներին նախկին նախագահն ավելի շատ գոհացնում է ներկայիս ստատուս-քվոյի վիճակում, քանի որ նրանք ունեն սեփական քաղաքական պլաններն ու հավկնությունները։ Նրանք պատրաստ են միայն նախկին նախագահի նոր «հանգույց» օգտագործել սեփական շահերի համար՝ բողոքի ցույցեր անցկացնել, քաղաքական ինչ-որ պահանջներ ներկայացնել՝ Սահակաշվիլիին պահելով առանց բռնակի ճամպրուկի դիրքում։ Ուրեմն Սահակաշվիլիի քայլը Վրաստանը ներսից ապակայունացնելու հերթական փորձն է», - ամփոփել է Տարասովը։

Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը