|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին անհնար է համարել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելը, ինչպես պահանջում են ուկրաինական իշխանությունները, գրում է ТАСС-ը։
«Ինչպե՞ս կարող է մարդը ցանկություն ունենալ Ուկրաինային հանձնել այն մարդուն ով ձեր տարածքում հանցագործություն է կատարել: Ես հաստատ գիտեմ, որ նա կհամալրի իր կուսակցության շարքերն Ուկրաինայում»,- ընդգծել է Վոլսկին։
Մինչ այս Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները կողմ են Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության դադարեցմանը, որը վերսկսվել է 2023 թվականին և պահանջել ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բանտից՝ երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար։