Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հիմնադրումից 15 տարի հետո «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է երկու թեւի բաժանվելու մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
2001 թվականին Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված եւ 2004-ից մինչեւ 2012 թվականը իշխած կուսակցությունից հեռացել է առաջնորդների մեծ մասը: Այս մասին հայտարարվել է այսօր կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Առաջնորդները հայտարարել են, որ նման որոշման պատճառը կուսակցության ապագայի տեսլականի եւ քաղաքական պայքարի մեթոդների, նաեւ այդ գործընթացներում Միխեիլ Սաակաշվիլիի դերի հետ կապված տարաձայնություններն են:
Հեռացած հատվածը՝ պատգամավոր Դավիթ Բաքրաձեի եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի գլխավորությամբ իրենց գլխավոր նպատակ են հայտարարել կուսակցության արդյունավետ աշխատանքի կազմակերպումը:
Նրանք հայտարարել են, որ հակված են առաջադեմ մարդկանց միավորմանը իշխանափոխության համար եւ «Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման դեմ» քաղաքական պայքարում: Իվանիշվիլիին նրանք ներկայումս երկրի գլխավոր խնդիրն են համարում:
Ուգուլավան ասել է, որ չնայած իրեն միշտ Սահակաշվիլիի համախոհ է համարել, բայց այժմ նրան արդյունավետ առաջնորդ չի համարում:
2016 թվականի նոյեմբերի ընտրություններում մանդատ ստացած 27 պատգամավորներից կուսակցությունը լքել են 21 պատգամավոր:
Խորհրդարանի 5 պատգամավորներ շարունակում են մնալ «Միավորված ազգային շարժման» մեջ: Առայժմ հայտնի չէ, թե պատգամավոր Ազեր Սուլեյմանովը որ թեւին կմիանա: