|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թբիլիսիում սկսվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատավարությունը: Նրան մեղադրում են 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության խաղաղ ցույցի ժամանակ ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Սաակաշվիլին, ով ներկայում Ուկրաինայում է ապրում եւ աշխատում է այդ երկրի նախագահի ապարատում, հրաժարվել է Skype-ով մասնակցել դատական գործընթացին:
Եթե Վրաստանի նախկին նախագահը մեղավոր ճանաչվի, հեռակա կարգով կդատապարտվի 8 տարվա ազատազրկման: Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլաային:
Սաակաշվիլիի դեմ ևս երեք քրեական գործեր է հարուցվել:
Ի դեպ, Կիևը մերժել է Սաակաշվիլիին հանձնելու՝ Թբիլիսիի պահանջը: