|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Գազայի հատվածին Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Լրատվամիջոցը վկայակոչելով տեղի բժշկական աղբյուրներին՝ տեղեկացնում է, որ մարդիկ զոհվել են Գազա և Խան Յունիս քաղաքներում։ Նշվում է, որ 5 մարդ զոհվել է Գազայի Ազ-Զեյթուն թաղամասի շենքերից մեկում գտնվող փախստականների հանգրվանին հասցված ավիահարվածի, մնացածը՝ Խան Յունիսի արևմտյան Էլ-Մավասի թաղամասի վրա անօդաչու թռչող սարքերով ձեռնարկված գրոհի հետևանքով։