կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 20:34
Հասարակություն

Մենք գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին առանց նախապայմանների ենք վերադարձրել․ Փաշինյան

Մենք գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին առանց նախապայմանների ենք վերադարձրել․ Փաշինյան

Դեկտեմբերի 18-ին գերեվարված սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների։ Այս  մասին հրավիրված առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 20-ին ՌԴ միջնորդությամբ գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին ադրբեջանական կողմին հանձնելուն։

«Մենք վերադարձրել ենք առանց նախապայմաններին, որեւէ բանի դիմաց չենք վերադարձել, որովհետեւ չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մեր լիարժեք հավատարմությունն ենք ի ցույց դրել միջազգային նորմերին»,- ասաց Փաշինյանը։