կարևոր
2326 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-24 20:05
Աշխարհ

Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ. Սպիտակ տուն

Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ քննարկելու Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման առաջընթացը, հայտնում է Սպիտակ տունը։

Չորեքշաբթի հաղորդվել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը առանձին կհանդիպի Նեթանյահուի հետ։

Իսրայելի առաջնորդը չորեքշաբթի օրը ավելի ուշ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ Գազայի հատվածում պատերազմի հետ կապված որոշ ամերիկացի օրենսդիրների բողոքի և դժգոհության ֆոնին:

Ավելի վաղ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել էր, որ ուրբաթ օրը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպելու է Նեթանյահուի հետ։