|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինի հետ Ասիա առաջիկա այցի շրջանակում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Վաղը՝ 11:00-ին, նախագահը կմեկնի Սպիտակ տնից՝ Մալայզիա թռչելու համար, որտեղ նա կժամանի կիրակի առավոտյան՝ տեղական ժամանակով։ Դա երկար թռիչք է։ Օրվա երկրորդ կեսին նախագահ Թրամփը կմասնակցի Մալայզիայի վարչապետի հետ երկկողմ հանդիպմանը, իսկ երեկոյան կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարների աշխատանքային ընթրիքին։ Երկուշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, նախագահը կթռչի Տոկիո։ Երեքշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, նախագահ Թրամփը կմասնակցի Ճապոնիայի նոր վարչապետի հետ երկկողմ հանդիպմանը»,- հայտնել է Լևիթը։
Ըստ նրա՝ չորեքշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, Թրամփը կմեկնի Բուսան, որտեղ կմասնակցի Կորեայի Հանրապետության նախագահի հետ երկկողմ հանդիպմանը, ճաշկերույթի ժամանակ հանդես կգա ելույթով, ապա կմասնակցի Միացյալ Նահանգներում Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) ղեկավարների աշխատանքային ընթրիքին։
«Հինգշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, նախագահ Թրամփը կմասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ երկկողմ հանդիպմանը, որից հետո կվերադառնա տուն՝ Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։