Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ելույթ ունենալով «Լեղծ նարատիվների բացահայտում.պայքար ապատեղեկատվության դեմ» թեմայով Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումում՝ Ալիեւը խոսել է Մեծ Բրիտանիայում ՀՀ վարչապետի հետ նախատեսված հանդիպման ձախողման մասին: Նա ընդգծել է՝ խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները շարունակվում են, «սակայն այսօր նա ավելի քիչ լավատես է այդ հարցում»: Ալիեւը նաեւ հայտնել է՝ այդ հանդիպումը նախաձեռնություն եւ առաջարկ էր բրիտանական կառավարության կողմից: «Սակայն հայկական կողմը մերժեց այդ առաջարկը՝ առաջացնելով մեր մեծ զարմացանքը։ Նախատեսվում էր՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի դրան եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում, որն այնուհետեւ կլքի այն (թողնելով մեզ երկուսով)։ Բայց վարչապետ նիկոլը հրաժարվեց»։ «Հարց. եթե նա չի ուզում ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղույթան համաձայնագրի մասին կարող է խոսք լինել: - տարակուսել է դա։ - Եթե նա չէր ցանկանում խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա այդ դեպքում ինչո՞ւ էր այցելում Լոնդոն, Օքսֆորդշիր:»
Ի՞նչ է կատարվում, չէ՞ որ ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ալիեւ-Նիկոլ հանդիպումը Լոնդոնում նախատեսվում էր գրեթե հուլիսի կեսերից։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Այս իրավիճակում շատ տարօրինակ բաներ կան, եւ կողմերը շատ բան չեն ասում։ Եթե դրանք իսկապես պատրաստվում էին հանդիպել հուլիսի 18-ին Լոնդոնում, ապա այդ ակցիային նախորդել է որոշակի նախնական նախապատրաստույթուն: Հասկանալի է՝ խոսքը նրանց միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին էր։ Սակայն վերջին պահին բանակցույթունները չեղարկվել են, եւ կողմերը դրանում մեղադրել են միմյանց, ինչը ենթադրում է ինչ-որ Ֆարս-մաժորային գործոնի անսպասելի ի հայտ գալը, եւ կողմերից մեկը հրաժարվել է շփումից։ Բոլոր հատկանիշներով դա Հայաստանն էր։ Բայց ո՞րն է այդ գործոնը:
Նախ նշենք՝ դրանք միմյանց նկատմամբ հավակնությունների ամբողջ փաթեթը կարող է երկկողմ երկխոսության առարկա լինել։ Բացի այդ, կողմերը վերջին շրջանում նկատելի քայլեր են արել միմյանց ընդառաջ եւ «զգուշավոր լավատեսություն» են հայտնել։ ալիեւը հարցազրույցներից մեկում ասել է՝ ադրբեջանի տարածքային ամբողջականույաթն վերականգնումից եւ «Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի» վերացումից հետո համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չեն մնացել: նիկոլը նաեւ ընդգծել է՝ Հայաստանը «պատրաստ է մոտ ապագայում ստորագրել պայմանագիրը»։ Բայց, կարծես, իրավիճակն ինչ-ինչ պատճառներով փոխվել է։ Եթե ստեղծված իրավիճակը գնահատենք դիվանագիտական պրակտիկայի տեսանկյունից, ապա իրադարձությունների նման ընթացքը միշտ կապվում է բանակցային օրակարգի անսպասելի փոփոխույթան հետ: Միեւնույն ժամանակ չի կարելի բացառել նաեւ ներքին պատճառները, որոնք նիկլոին ստիպել են այնպես կտրուկ փոխել իր գործողութոյւնների սցենարը, որ նա կորցրել է իր հրապարակային տրամաբանությունը։ Սակայն փորձագետները ենթադրում են՝ խոսքը ոչ թե դրանց բանակցությունների պատահական ձախողման, այլ կողմերի միջեւ լայնածավալ ճգնաժամ սկսելու մասին է։ Չի բացառվում՝ այդ գործընթացին միջամտել է Մակրոնը, որը չի ցանկացել «խաղի» մեջ մտցնել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին, ինչը ձեռնտու էր Բաքվին Անկարայի հետ տանդեմի համատեքստում: Եթե դա այդպես է, ապա ալիեւ-նիկոլ երկխոսության մեջ սկսում է նկատվել միջնորդների աճող դերը։ Ընդ որում՝ չի կարելի բացառել նաեւ Մոսկվայի դերը։ Բայց դրանք միայն վարկածներ են Բաքվի եւ Երեւանի կողմից անհամոզիչ հայտարարությունների եւ բացատրությունների ֆոնին։ Եվ այնուամենայնիվ կա միջանկյալ եզրակացություն. Լոնդոնը բացահայտեց այն, որ դիրքերը մնում են հակադիր եւ անկայուն։ Հակառակ դեպքում դրանց հանդիպումը տեղի կունենար», - եզրափակել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի