Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի բանակցությունները տապալելու համար, բայց մեղադրում է հայկական կողմին. ըստ Yerkir.am-`ի հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում՝ խոսելով Ադրբեջանի նախագահի մեղադրանքի մասին, թե հայկական կողմը տապալում է բանակցությունները։
«Դե հո Իլհամ Ալիևն իրեն չի մեղադրելու բանակցությունները տապալելու հարցում։ Եթե չի բանակցում, ուրեմն իր համար բանակցություններ գոյություն չունեն»,- նշեց նա։
Դավիթ Տոնոյանը միանշանակ արդարացված է համարում տավուշյան դեպքերից հետո զինծառայողների մեծաթիվ պարգևատրումները, որոնց մասին հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Լրագրողների հարցին՝ հայկական կողմն արդեն Ադրբեջանին պատասխանե՞լ է հայ զինծառայողի սպանության համար, ինչի մասին նախարարը խոսել էր դեպքից հետո, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ ամեն ինչ` իր ժամանակին։
Նա հորդորեց անհոգ լինել և ասաց, որ հաղթահարելու ենք բոլոր փորձությունները: «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք. միայն հաղթանակներ ենք ունենալու։ Մեր ժողովուրդը միայն հաղթանակներ է գրանցելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածն արդար է»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, թե Ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Նա հայկական կողմին մեղադրել է բանակցությունները տապալելու համար։ Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն էր տարածել, որ Ալիևի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ «Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016 թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 թ. հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը»,- հայտարարել է Աննա Նաղդալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: