|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Վաշինգտոնը ձգտում է Ռուսաստանից հետ վերցնել գազի եվրոպական շուկան, ուստի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը ձեռնտու էր այս տարիների ընթացքում. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի էներգետիկ համագործակցությունը եվրոպական երկրների հետ նման է Վաշինգտոնի կոկորդին խրված ոսկրի, որին անհրաժեշտ է հետ շահել հերթական շուկան, և այն էլ՝ գազի շուկան: Հետևաբար, իրավիճակի ապակայունացումը Ուկրաինայում, որով մեր գազը մատակարարվել է Եվրոպա, շահավետ է եղել այս տարիների ընթացքում»,- ասել է նա՝ ըստ ՏԱՍՍ-ի։
«Հյուսիսային հոսք-2»-ը նախագիծ է, որն ամեն կերպ փորձել են դանդաղեցնել, ընդհանրապես թույլ չտալ, որ այն հայտնվի, դադարեցրել են շինարարությունը, հետո՝ հորինել, թե ինչու այն չի կարող շահագործվել, և հիմա նաև հարձակվել ամբողջ աշխարհի վրա՝ հորինելով ռուսական այլ տեսակի «սպառնալիք», որպեսզի այս պատրվակով էլ ավելի շատ պատժամիջոցներ մտցնեն և էլ ավելի շատ փաստարկներ ստանան, որպեսզի վախեցնեն եվրոպացիներին մեզանից էներգառեսուրսներ չստանալու հեռանկարով»,- հավելել է Զախարովան։