Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ընդամենը ցույց տվեց նրա խորն ատելության աստիճանն արցախահայության և ընդհանրապես ամեն հայկականի նկատմամբ։ Մնացած առումներով նոր բան չկար․ հանձնում է Արցախն ու Հայաստանը՝ «խաղաղության» լոզունգի տակ։
Դրսից եկած նորությունները բացահայտում են Հայաստանի հանձնման դետալները։ Պարզվում է՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ապահովել արցախահայության՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքներն Ադրբեջանի կազմում և համարժեք մոտեցում է պահանջել Հայաստանից։ Վերջինս համաձայնել է։ Դա նշանակում է, որ քննության առարկա է դարձել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը։
Գնահատականի ու խոսակցության թեմա այլևս չի մնացել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կարող է լինել միակ խոսակցության թեման։ Այս գործում բոլորս անելիք ունենք։
Ամեն մեկս պետք է առաջնորդվի՝ «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ եթե ոչ հիմա» կարգախոսով։ Ինքս ամեն ինչ դնելու եմ «կոնին» և օգտագործեմ բոլոր հնարավորություններն այս գոյաբանական պայքարում։ Միացե՛ք։
Անդրանիկ Թևանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր