կարևոր
4333 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 13:47
Քաղաքական

Հայաստանը նստած է երեք աթոռի վրա

Հայաստանը նստած է երեք աթոռի վրա

Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի տարածք՝ Հայաստանը մերժեց իր Սահմանադրությունը, իսկ հղում անելով 1918 թ-ի Հայաստանի Հանրապետությանը՝ հաստատեց Հայաստանի մասնատումը 1920 թ-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն։ Այս մասին պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովի դիտարկումը հետևյալն է․

Նա պարզաբանել է՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը ուղիղ հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ ուղղակիորեն ասված է․ 

«Հիմնվելով Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա՝ զարգացնելով 1918 թ-ի մայիսի 28-ին ձեւավորված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»: Հավելենք՝ ավելի վաղ Կոլերովը նաեւ նշել էր՝ Փաշինյանն իրականացրել է կոնսենսուս:

«Փաշինյանի շրջադարձի էությունը չորս կետում է՝ հրաժարում Ղարաբաղի հանդեպ հավակնություններից, հրաժարում Ռուսաստանի հետ դաշինքից, հույս դեպի արեւմուտք զանգվածային փախուստի, վերջնականապես հրաժարվում հայկական պետականությունից եւ վերադարձ հայերի սփյուռքյան գոյության, սակայն այժմ՝ նրանց մշակույթի եւ լեզվի գրեթե լիակատար կորստով»։

 

Պատրաստեց՝ Գայանե Մանուկյանը