կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 13:27
Քաղաքական

Աթոռները, որոնց վրա նստած է մեր ղեկավարությունը, պետք է լինեն մեր նույն աթոռներից. Բագրատյան

Աթոռները, որոնց վրա նստած է մեր ղեկավարությունը, պետք է լինեն մեր նույն աթոռներից. Բագրատյան

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Վարդան Այվազյանի վերջին ելույթին, նշեց. «Չե՞ք կարողանում խոսել, մի բան թույլատրված է խոսել, մի բան թույլատրված չէ՞, մինչև վերջ խոսեք»:

 

«Մենամարտը` դրսում, մենամարտը` դրսում»,- ընդհատեց Գալուստ Սահակյանը:

 

«Մենամարտ չկա, կա միակողմանի ճշմարտություն, փորձում եք հանրապետական մեծամասնությամբ պահել այդ ճշմարտությունը՝ կիսատ վերլուծություններով, չե՞ք տեսնում` արդեն երկիր չի մնում»,- արձագանքեց Բագրատյանը:

 

«Մեկ տարի առաջ մենք ԱԺ նախագահ էինք ընտրում, ընտրել եք Գալուստ Գրիգորիչին, և ես նույնիսկ շնորհավորել եմ, բայց ես ձեզ խորհուրդ չտվեցի իրեն ընտրել: Պարոն Սահակյանը ծրագրով հանդես չեկավ, ես ծրագրով հանդես եկա, որը կապված է պառլամենտի դերը բարձրացնելու հետ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը՝ հավելելով. «Սկսենք նրանից, որ այն աթոռները, որոնց վրա նստած է մեր ղեկավարությունը, պետք է լինեին մեր նույն աթոռներից. դեմոկրատիայի նշան է: Ես 24 օրենք եմ գրել, բայց հլը ոչ մեկը չի մտել օրակարգ: Դրանք ոչնչով պակաս չեն ձեր գրած օրենքերից: Ոչ մի բան չեք ուզում քննարկել»:

 

Հրանտ Բագրատյանի բնորոշմամբ՝ կառավարությունը, կարգ սահմանելով, «ջրում է» օրենքները: «Էսօր կանչեք, պատժեք կուտակայինի հեղինակներին, բա ինչի՞ ներդրումներ չկան, ո՞ւր են գնացել փողերը»,- վրդովված ասաց նա:

 

«Բոլորիս է վերաբերում` փորձենք խոսքի արժանապատվությունը պահպանել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: