կարևոր
2638 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-20 10:46
Հասարակություն

Իրավապահները «նստած» են սոցցանցային մոնիտորինգի վրա. նորանոր քրեական վարույթներ են նախաձեռնվում. «Փաստ»

Իրավապահները «նստած» են սոցցանցային մոնիտորինգի վրա. նորանոր քրեական վարույթներ են նախաձեռնվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Համապատասխան մարմինները հետևողականորեն շարունակում են հանցանք չտեսնել բազմաթիվ քպականների՝ տարբեր ժամանակներում թույլ տված արարքներում՝ բռնության ակնհայտ սպառնալիքներ, ընդդիմադիրների վրա հարձակումներ, այդ թվում՝ աքացիներով, կարտոֆիլամարտ, տարբեր «ռազբոռկաներ», խուլիգանական դրսևորումներ և այլն, և այլն: Փոխարենը նրանք պատրաստ են ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկի՝ նույնիսկ սխալ տեղով փողոցն անցնելու համար ոչ միայն վարչական տուգանք նշանակել, այլև քրեական վարույթ նախաձեռնել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունների վախերն ու «ներքին չիստկա» անելու մարմաջն այն աստիճանի է հասել, որ իրավապահ բոլոր համակարգերը գրեթե ամբողջությամբ դրված են սոցցանցային մոնիտորինգի տակ: Գնալով ավելի հաճախ են ընդդիմադիր հայացք ունեցող տարբեր օգտատերերի նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվում... սոցցանցային գրառման տակ: Հիմնականում «մեղադրանքը» վերաբերում է սպառնալիք կամ բռնության կոչ հնչեցնելուն: Ընդ որում, մեծամասամբ խոսքը վերացական գնահատականների մասին է, որոնք իրավապահները որակում են որպես իշխանություններին և, ի մասնավորի, Նիկոլ Փաշինյանի անձին ուղղված:

Ավելին, նույնիսկ պատկերավոր, գեղարվեստական ձևակերպումները կամ «կերպարները» իրավապահները «ինդենտիֆիկացնում» են իշխանավորների հետ:Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկաններից, քննիչներից, նաև դատախազներից շատերը, մեղմ ասած, ուրախ չեն այս վիճակից, ավելին՝ չեն էլ թաքցնում, որ զզվել են այս ամենից, նույնիսկ ծիծաղելի են համարում Փաշինյանի այս աստիճան վախերն ու նման անհեթեթ գործերով վարույթներ նախաձեռնելը, սակայն պարտավոր են անել, որովհետև հրաման ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում