կարևոր
3928 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-10 12:17
Աշխարհ

Վրաստան-Չինաստան. Անակլիայի Սեւծովյան նավահանգիստը եւ Պեկինի ենթակառուցվածքային ռազմավարությունը

Վրաստան-Չինաստան. Անակլիայի Սեւծովյան նավահանգիստը եւ Պեկինի ենթակառուցվածքային ռազմավարությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ամրապնդվող տնտեսական կապերը, որոնք մեծապես հանդիսանում են Պեկինի եւ Թբիլիսիի միջեւ ավելի սերտ քաղաքական փոխգործակցթույան գրավականը, ինչպես եւ նախկինում, հանգիստ չեն տալիս արեւմտյան վերլուծական կենտրոններին։ Գաղտնիք չէ՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը շահագրգռված են Վրաստանում իշխանափոխությամբ հենց Չինաստանի հետ առճակատման եւ նրա նկատելիորեն սրված քաղաքականության համատեքստում հետխորհրդային տարածքում եւ մասնավորապես Չինաստանում։ Նովիկովը նշում է՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի համար չինական ուղղության առաջնահերթ բնույթը, հավանաբար, կապված է «ոչ միայն նրա բիզնեսի ծագման հետ (առաջին փողերը նա արել է Չինաստանի եւ Հոնկոնգի հետ առեւտրում), այլեւ ավելի հին ավանդույթի հետ, որը կապված է առաջին վրացական (մենշեւիկյան) հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Նիկո Նիկոլաձեի անվան հետ», որը կարծում էր՝ «Վրաստանն իր տեղը կզբաղեցնի աշխարհում, եթե դառնա կամուրջ մի կողմից Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի, մյուս կողմից՝ Եվրոպայի միջեւ» Кто вносит разлад в российско-абхазские отношения / Я так вижу / Независимая газета (ng.ru)։ Մայիսի 29-ին Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Սինգապուրի ընկերությունների կոնսորցիումի կողմից Սեւ ծովի ափին նոր խորջրյա նավահանգստի՝ Անակլիայի առաջիկա շինարարության մասին: Նավահանգստի կառուցման փակ մրցույթը հայտարարվել է 2023ին։ Չնայած այն հանգամանքին, որ erminal Investment Limited Holding S.A. (TiL) շվեյցարա-սինգապուրյան կոնսորցիումը նույնպես մտավ short list, ի վերջո «չինական» խումբը հասավ վերջնագծին Page Not Found | AGENDA.GE https://www.economy.ge/?page=news&nw=2479&s=anakliis-portis-sazgvao-infrastruqturis-msheneblobistvis-saertashoriso-tenderi-gamocxadda&lang=ge։

Անակլիան գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող վայրում՝ Սեւ ծովի ափին, Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիայի Հանրապետության սահմանների մոտ եւ, նախագծի հաջող ավարտի դեպքում, կլրացնի Վրաստանի արդեն գոյություն ունեցող նավհանգիստները, ինչպիսիք են Փոթին, Բաթումը, Կուլեւին եւ Սուփսան: Ներկայումս երկրի ամենածանրբեռնված նավահանգիստը Փոթին է, որով անցնում է կոնտեյներային փոխադրումների շուրջ 80 տոկոսը: Անակլիան կարող է մրցակցել Սեւ ծովի երկայնքով գտնվող այլ նավահանգիստների հետ, որի տարածաշրջանը լրջորեն տառապում է վերջին տարիների Արեւմուտքի հրահրած աշխարհաքաղաքական լարվածությունից: Դրա կառուցման մեջ ներդրումները կնպաստեն ՉԺՀ-ի շահերի առաջխաղացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային կապերի ընդլայնմանը նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում զինված դիմակայության ֆոնին եւ ամբողջ աշխարհում նավահանգիստների «վզնոց» կառուցելու Պեկինի ավելի լայն ռազմավարությանը apmterminals.com/en/poti%23:~:text=The%252520Poti%252520Sea%252520Port%252520is,hub%252520for%252520Central%252520Asia%252520trade.։ Անակլիայում խորջրյա նավահանգստի կառուցման նախնական պլաններն առաջին անգամ հայտնվել են 2010-ականների սկզբին, սակայն դրնց իրականացման սկզբնական փորձերը ստվերվել են բազմաթիվ սկանդալներով: Այսպես, 2016ին Անակլիայի զարգացման կոնսորցիումը (ADC), որը բաղկացած է վրացական TBC Holding-ից եւ Conti Group-ից՝ ամերիկյան գրանցմամբ (Anaklia Development Consortium), հաղթել է նավահանգստի բացառիկ «կառուցման, զարգացման եւ շահագործման» մրցույթում։ Որպես տերմինալի օպերատոր, ընտրությունը ընկավ, իհարկե, նաեւ ոչ ամերիկյան SSA Marine ընկերությանը, որի կենտրոնակայանը գտնվում է Սիեթլում TBC Holding, Conti Joint Venture Awarded Anaklia Deep-Sea Port Project – Civil Georgia: Սակայն 2019ին, ADC-ի պայմանագիրը ստանալուց անմիջապես հետո, նախագիծը դադարեցվեց։ TBC-ի սեփականատերերի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության արդյունքը քրեական մեղադրանքներն էին: Արդյունքում Conti Group-ը հրաժարվել է ADC-ում իր 42 տոկոս բաժնեմասից։ Եվ ահա հիմա, գրեթե հինգ տարի անց, Վրաստանի կառավարությունը ձգտում է առաջ շարժվել նախագծի զարգացման եւ նավահանգստի կառուցման հարցում An investigation launched against the founders of TBC Bank raise many questions - საერთაშორისო გამჭვირვალობა - საქართველო (transparency.ge)։ Չինաստանի Անակլիա նավահանգստի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես նոր չէ։ 2018 – ին վրացի պաշտոնյաները հանդիպեցին China Railway International Group-ի (CRECGI) շահագրգիռ ներդրողների հետ, որից հետո ՉԺՀ-ի այն ժամանակվա դեսպանի հետ՝ նավահանգստում ներդրումներ կատարելու եւ ազատ արդյունաբերական գոտի ստեղծելու մասին: 2023ին Դավիթաշվիլին մրցույթի հաղթողի հայտրարումից հետո կիսվել է կոնցեսիայի եւ գործընկերության մասին պաշտոնական համաձայնագրի շուրջ բանակցությունների պլաններով։ Ակնկալվում է՝ Վրաստանի կառավարությունը, ուղղակիորեն կամ պետական ընկերության միջոցով, Անակլիայի նավահանգստում կունենա 51 տոկոս բաժնեմաս, իսկ մնացած 49-ը բաժին կհասնի օտարերկրացիներին: Շինարարությունը նախատեսվում է սկսել մասնավոր գործընկերոջ հետ համաձայնագրի կնքումից հետո, որից հետո նախատեսվում է աշխատանքները սկսել երեք տարվա ընթացքում anaklia_deep_sea_port_soi_20_02_2023.pdf (economy.ge) ანაკლიის პორტში ინვესტირებით ჩინეთის ერთ-ერთი უმსხვილესი კომპანია დაინტერესდა (economy.ge):

Նավահանգստի կառուցման մրցույթում China Communications Construction Company (CCC) պետական ընկերության հաղթանակը վկայում է Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման նկատմամբ չինացի գործընկերների կայուն հետաքրքրության մասինՆախորդ տարիներին Անակլիայի նախագծից ամերիկյան ընկերությունների հեռացումը նախագծից վկայում է միջազգային լոգիստիկայի ոլորտում Վաշինգտոնի դիրքերի կորստի մասին, ընդ որում՝ ոչ միայն Կովկասում։ Հատկանշական է՝ 2020ի դեկտեմբերին CCCC-ն ընդգրկվել է ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի կազմակերուպթյունների ցանկում, քանի որ այն, իբր, թույլ է տալիս Պեկինին «հետ վերցնել եւ ռազմականացնել վիճելի ֆորպոստերը Հարավչինական ծովում, ինչը վնասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը»: Այս հանգամանքը նաեւ արտացոլում է գործող վրացական իշխանության աշխարհաքաղաքական կողմնորոշման ավելի լայն էվոլյուցիան դեպի արեւմուտք Federal Register :: Addition of Entities to the Entity List, Revision of Entry on the Entity List, and Removal of Entities From the Entity List։ Խոշոր պայմանագրի կատարման փոխանցումը չինական ընկերությանը հստակ բնութագրում է Չինաստանի եւ Վրաստանի միջեւ աճող գործընկերության տասնամյա միտումը։ Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները դիվանագիտական հարբերություններ են պահպանում արդեն ավելի քան երեք տասնամյակ, դրանք ակտիվորեն սկսել են ամրապնդվել միայն 2013ին՝ Սահակաշվիլիի խամաճիկային ռեժիմի հեռանալուց հետո։ 2016ի դեկտեմբերի 1-ին Վրաստանը պաշտոնապես միացավ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (BRI) նախաձեռնությաը։ Իսկ մեկ տարի առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել էր երկու երկրների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի մշակումը համատեղ տեխնիկտնտեսական հիմնավորման հրապարակումից հետո։ Այդ հետազոտության անցկացման պահին Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերները հիմնականում տարածաշրջանի հարեւաններն էին, ինչպիսիք են Թուրքիան (17,2%), Ադրբեջանը (10,3 %) եւ Ռուսաստանը (7,4%), չնայած ՉԺՀ-ն արդեն դուրս է եկել 4-րդ հորիզոնական՝ 7,3% - ով՝ գործնականում «հասնելով» Ռուսաստանին: Համաձայնագիրը ստորագրվել է 2017ի մայիսի 13-ին Վրաստանի այն ժամանակվա առաջին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլիի, ապա Չինաստանի առեւտրի նախարար Չժոն Շանի կողմից եւ ուժի մեջ է մտել 2018ի հունվարի 1-ից China FTA Network (mofcom.gov.cn) 2015.08.28_JFS_China_Geo_FTA-UIBE-final_report-clean.pdf (economy.ge) Countries of the Belt and Road Initiative

2023ի հուլիսին այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքում արդեն կնքվել է ռազմավարական գործընկերության մասին ավելի մասշտաբային համաձայնագիր։ Մի քանի օր անց Ղարիբաշվիլին հանդիպել Է ՉԺՀ վարչապետ Լի Ցյանի հետ՝ նշելով «քղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման, միջազգային գործերում համագործակցթույան ամրապնդման, երկկողմ հարաբերությունների խորացման եւ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության ու զարգացման համատեղ ապահովման հանձնառությունը»: Ի վերջո, 2024ի ապրիլին երկու երկրները ստորագրեցին վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիր, որը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել ՉԺՀ մինչեւ 30 օր ժամկետով։ Այս դրյութն ուժի մեջ է մտել մայիսի 28-ին՝ արեւմտամետ շրջանակների կողմից հրահրվող ներքին անկայունության եւ զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնց ձեւկան առիթ է դարձել Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրայ ազդեցության նկատմամբ թափանցիկության մասին» օրենքը։ Փաստաթղթի համաձայն՝ ստեղծվում է օտարերկրյա գործակալների ռեեստր, որը ներառում է «ԶԼՄ-ներ եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք ստանում են արտերկրից ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը, ինչպես նաեւ որոշ խիստ պատժամիջոցներ սահմանված պահանջներից խուսափելու համար։ Առաջին հերթին անդրադառնալով այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» կառույցներին՝ օրենքը չի ենթադրում վրացկան տնտեսութայն մեջ օտարերկրյա ընկերությունների եւ օտարերկրյա ներդրումների մանրամասն մոնիտորինգ։ Քանի որ այն հասկացվում է որպես Վրաստանի ավելի հավասարակշռված արտաքին քաղաքական կուրսի մաս, հազիվ թե այն ազդի երկրում ՉԺՀ-ի ներդրումների վրա, որոնք, միանգամայն հնարավոր է, մոտակա ժամանակահատվածում էլ ավելի աճեն Visa-Free Regime for Georgians to China Takes Effect Today – Civil Georgia Bilateral visa exemption agreement for ordinary passport holders signed between the governments of Georgia and China | Ministry of Foreign Affairs of Georgia (mfa.gov.ge)։

Վրաստանի նկատմամբ ՉԺՀ-ի հետաքրքրությունը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանենրի հետ տնտեսական եւ տրանսպորտային ինտեգրման խորացման վերջին տարիներին իրականացվող քաղաքականության մի մասն է, որի նկատմամբ Վրաստանի գործող իշխանությունների հետաքրքրությունը նույնպես զգալիորեն աճել է: Ավելի վաղ բազմիցս նշել ենք՝ այս ռազմավարության առանցքային տարրը «Միջին միջանցքն» է, որը հայտնի է նաեւ որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղի ТМТМ, որը ՉԺՀ-ն Եվրոպայի եւ մնացած աշխարհի հետ կապում է Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետեւ Սեւ ծովով կամ Թուրքիայի տարածքովՄիջին միջանցքն այլընտրանք է ինչպես «Հյուսիսային միջանցքին», որն անցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի միջով, այնպես էլ ավանդական ծովային երթուղիներին Մալակկայի նեղուցով եւ Կարմիր ծովով: Վերջին տարիներին, Ուկրաինայում զինված հակամարտության ձգձգման, Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցների քաղաքականության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Կարմիր ծովի տարածաշրջանում լարվածության սրման հետ մեկտեղ, «Միջին միջանցքին» շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում։ Միեւնույն ժամանակ, դրա ներուժը դեռ պետք է իրացվի տարանցման ժամանակը երկարացնող բազմաթիվ գործառնկան սահմանափակումների պայմաններում։ Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի 2023ի ուսումնասիրությունը ցույց է տվել մինչեւ 2030ը սպասվող առեւտրի ծավալների եռապատկումը content (worldbank.org)։

Պեկինը ներդրումներ է կատարել տրանսպորտային եւ ծովային ենթակառուցվածքներում ամբողջ ТМТМ -ում: 2023ի հոկտեմբերին ՉԺՀ – ն եւ Ղազախստանը ստորագրել են մի քանի տասնյակ փաստաթղթեր TMTM-ի զարգացման միջկառավարական համագործակցության վերաբերյալ, ներառյալ «Տաչենգ-Այագոզ երկաթուղային գծի կառուցումը, Ղազախստանի եւ ՉԺՀ-ի միջեւ երրորդ երկաթուղային անցակետի կառուցումը եւ սահմանային տերմինալների ստեղծումը»։ Ադրբեջանում Պեկինը ավելի քան երեք միլիոն դոլարի սարքավորումներ է փոխանցել Բաքվի միջազգային ծովային առեւտրային նավահանգստի զարգացմանն աջակցելու նախագծին, եւ Անակլիա նավահանգիստը պետք է դիտարկել ճիշտ նույն համատեքստում: Բացի այդ, չինական ընկերությունները նկատվել են Օդեսայի նավահանգստում, ինչպես նաեւ Ստամբուլի Կումպորտում՝ դեպի Էգեյան ծով ելք ունենալով։ Միեւնույն ժամանակ, Չինաստանի մասնակցությամբ կառուցված նավահանգստային նախագծերը (92-ից միայն 13-ում չինացիներն ունեն հսկիչ փաթեթ) ամբողջ աշխարհում կարող են ունենալ տարբեր առեւտրային արդյունավետություն, եւ նոր վրացական նավահանգստի հաջողությունը շինարարության ավարտից հետո դեռ պետք է որոշվի: Միանգամայն հնարավոր է, որ նախկինում Անակլիայում ներդրումներ կատարած ամերիկացիները, ցուցաբերելով իրենց բնորոշ հնարամտությունը (օրինակ՝ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին բողոքի ակցիաների շարունակմամբ), փորձեն ինչ-որ կերպ մասնակցել իրենց համար չափազանց հետաքրքիր Սեւծովյան տարածաշրջանում իրականացվող նախագծին Project {} | china.aiddata.org։

 

Ալեքսանդր Գրիգորիեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ vpoanalytics.com