Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացական կառավարությունը «Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ին մինչև տարեվերջ ժամանակ է տվել՝ խորջրյա նավահանգիստ կառուցելու նպատակով ներդրողներ գտնելու համար. հայտնում է kavkaz-uzel.eu-ն:
Օգոստոսին «Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ի համահիմնադիրներից՝ ամերիկյան «Conti Group» ընկերությունը դուրս եկավ նավահանգստի կառուցման նախագծից: Ընդդիմությունը վրացական իշխանություններին մեղադրում էր ծրագրի մասնակիցների վրա ճնշում գործադրելու մեջ:
Վրաստանի սևծովյան ափին գտնվող Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը սկսվել է 2017-ի դեկտեմբերին: Չինաստանից Եվրոպա ծովային միջանցքի մաս կազմող նավահանգստի կառուցման, զարգացման և շահագործման բացառիկ իրավունքը ստացել է «Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ը: Նավահանգստի տերմինալի օպերատորը ամերիկյան «SSA Marine» ընկերությունն է: Վրաստանի կառավարությունը 100 միլիոն դոլար է ներդրել շինարարության մեջ, մինչդեռ ծրագրի ընդհանուր արժեքը 2,5 միլիարդ դոլար է:
Հոկտեմբերի 15-ին լրանում է ժամկետը, որի ընթացքում «Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ը պետք է վրացական կառավարությանը ներկայացնի ծրագրում ներդրում անել ցանկացողներին և նավահանգստի շինարարության ֆինանսավորման պայմանագրերը, որոնք ստորագրվել են այդ ներդրողների հետ: Եթե այդպիսի փաստաթղթեր չներկայացվեն, իշխանությունները սպառնացել են խզել ներդրումային պայմանագիրը կոնսորցիումի հետ. հայտնում է Новости-Грузия-ն:
Կոնսորցիումի ներկայացուցիչները կառավարության հայտարարությունը որակել են «սաբոտաժ»:
Ի պատասխան ՝ հոկտեմբերի 16-ին, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին հայտարարել է, որ «կառավարությունը չի պատրաստվում խզել պայմանագիրը «Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ի հետ և երկարաձգել է իր պարտավորությունների կատարման ժամկետը մինչև տարեվերջ»:
«Այս նախագիծը մեզ համար կարևոր է, մենք չենք կարող մեր հակառակորդներից որևէ մեկին, ներառյալ՝ կոնսորցիումին և քաղաքական ընդդիմությանը, հնարավորություն տալ կառավարությանը մեղադրելու նախագծի իրականացմանը խոչընդոտող ցանկացած գործողության մեջ: Մենք կոնսորցիումին ժամանակ կտանք մինչ տարեվերջ, որ հայթայթի ինչպես սեփական կապիտալ, այնպես էլ վարկեր միջազգային կազմակերպություններից», - ասել է Ցկիտիշվիլին:
«Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ի գլխավոր տնօրեն Լևան Ախվլեդիանին ողջունել է իշխանությունների որոշումը: «Այն որոշումը, որ համաձայնագիրը չի դադարեցվելու, պետք է ողջունվի: Բայց այժմ անհրաժեշտ է, որ երկու կողմը, ներառյալ՝ կառավարությունը, ընդհանուր ջանքերով միանան բանակցություններին և լուծեն բոլոր այն հարցերը, որոնք լուծում են պահանջում ծրագրի հաջող իրականացման համար», - նշել է նա: