կարևոր
5509 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-05 22:43
Քաղաքական

Փաշինյանը Սահմանադրությունը դարձրել է սակարկության առարկա․ մեծ խայտառակություն է․ Վարդան Պողոսյան

«Փաշինյանը Սահմանադրությունը դարձրել է սակարկության առարկա․ ավելի մեծ խայտառակություն Հայաստամի պետականության համար դժվար է պատկերացնել։Սակարկության առարկա է դարձրել մեր տարածքաին ամբողջականությունը, հիմա էլ հերթը Սահմանադրությանն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։